1.10.2026
ՌԴ գործադիրը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:


Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար:


Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները:


Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրիի մաքսակետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան