23.11.2024
Նարեկ Մալյանի գործով դատաքննությունը կսկսվի նոյեմբերի կեսերին
prev Նախորդ նորություն

ՌԴ գործադիրը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու պայմանագիրը նոյեմբերի 2-ին հաստատվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից:  


«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով կնքել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,-ասվում է փաստաթղթում։


ՌԴ վարչապետը ԱԳ նախարարությանը հանձնարարել է նոտաներ փոխանակել հայկական կողմի հետ։


Նշենք, որ սա ՀՀ տարածքում կլինի ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը