23.11.2024
Գարեգին 2-րդը դատական կարգով Թուրքիայից կպահանջի Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը
prev Նախորդ նորություն

Մուսա Փանահով. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը գրեթե ավարտված է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի վրա բացվել է վրացական և թուրքական սահմանները միացնող թունելը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը:

Նրա խոսքով, դա շատ կարևոր քայլ էր նախագծի իրականացման համար, քանի որ թունելի շինարարությոնը ամենաբարդ հատվածն էր: Նախորդ տարի այդ երկաթգծով անցել է առաջին գնացքը: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել բոլոր աշխատանքները: Թունելի երկարությունը կազմել է 79 կմ, փոխանցում է trend.az-ը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթիծը կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը ֆինանսավորվում է Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամից: Հիմնադրամը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 միլիոն դոլարի վարկ:

Ծրագրի շրջանակներում կառուցվում է 105կմ երկագծային ճյուղ: Վրաստանում վերակառուցվում է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգիծը, ինչը կավելացնի նրա տարանցման հնարավորությունը մինչև տարեկան 15 միլիոն տոննա: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի:

Նախնական փուլում երկաթգծի թողունակությունը կազմելու է մոտ մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այն կհասցվի 17 միլիոն տոննայի: