8.06.2025
Իշխանությունը չի լուծել ո՛չ արցախյան հինախնդիրը, ո՛չ էլ Թուրքիայի հետ կարգավորման հարցը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն պետք է շտապ նոտա ներկայացնի՝ Միյատովիչի Բաքվում կայացած հանդիպման կապակցությամբ

Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: 


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հարցադրում է անում՝ ի՞նչ է սա նշանակում.


"Որ ԵԽ-ն ընդունում է Ադրբեջանի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացնող այս կառավարական կառույցը, որը ստեղծվել է Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։


ՀՀ ԱԳՆ-ն պետք է շտապ նոտա ներկայացնի այս հանդիպման առթիվ ու հայտարարությամբ հանդես գա, որ նման հանդիպումները դիտվելու են որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների «արդարացում»։ Պետք է կանխել նմանատիպ հետագա հանդիպումները",- գրել է փորձագետը։

Փաշինյանն անձամբ է Շահրամանյանին հորդորել ստորագրել լուծարման հրամանագիրը․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին