7.12.2024
Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչի վրա է հույսը դրել ՔՊ-ն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչեւ դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլեւ ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ: Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց` Նիկոլ Փաշինյանն առանց հսկայական թիկնազորի փողոց դուրս չի գալիս եւ Երեւանի քարոզարշավին իր մասնակցությունն իրականացնում է փակ հանդիպումների, դպրոցներ այցելելու, անգամ մարզային շրջագայությունների տեսքով: Մյուսներն էլ խնդիրներ ունեն` նախօրեին բակերից մեկում Ալեն Սիմոնյանի վրա բարձրահարկից ջուր են լցրել: Տիգրան Ավինյանին ավելի չեզոք են ընդունում երեւանցիները, բայց նրան մենակ թողնելն էլ աչք է ծակում` որտե՞ղ է հսկայական իշխող կուսակցությունը: Այնպես որ, ՔՊ-ի հույսը մնացել են նման ընդունելություններն ու խոստումները, որ ուղիղ հանդիպումների, թաղեթաղ շրջելու բացը դրանով լրացնեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի: Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթեւոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել: Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետեւ գործուղվել էր կառավարություն: 2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում: Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթեւոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել:


Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը եւ ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում: Հիշեցնենք՝ երբ Մաթեւոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը: Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, եւ մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից: Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել, որի համար պետական բյուջեից «Էլիքս» ընկերությանը վճարվել է 2 մլն 290 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ համակարգը, ըստ էության, կայք է, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն ԱԺ-ի վերաբերյալ իրենց կարծիքները։ Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցեւ գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, եւ սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա եւ 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են. «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել է: Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատեց այս փաստը, այլեւ հայտարարեց, որ եթե իր որդիները մեծանան եւ ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։ Մի քաղաքական ուժի ղեկավար, որը նույնիսկ քաղաքական ծրագիր չունի, խոսում է հայրենասիրության եւ հայրենիքի պաշտպանության կարեւորության մասին, իր որդիներին դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։


Ստացվում է, որ հայրենասիրություն եւ մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք եւ սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։ Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ եւ թե՛ խղճի առաջ: Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, եւ որեւէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ: Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ եւ թե՛ խղճի առաջ: Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, եւ որեւէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ: Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերեւս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել: Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրներն ասում են, որ ԱԺԲ-ն կամ, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռերը», առաջին անգամ չէ, որ սադրում է ՔՊ-ականներին ինչպես եղավ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ քաշքշուկ տեղի ունեցավ, ապա մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ ՔՊ-ականները պատմում են, որ մոտ 15 օր առաջ «ծռերը»՝ կրկին իրազեկման ակցիա իրականացնելիս, կարճատեւ կանգառ են արել ՔՊ-ի Մալաթիայի նույն ենթաշտաբի դիմաց եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել իշխանությունների, հատկապես` Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն ՔՊ-ականներն այդ անգամ չեն տրվել սադրանքներին, քանի որ կանգառը եղել է կարճատեւ, եւ «ծռերը» շուտ են հեռացել: Իշխանական աղբյուրներն ասում են, որ ԱԺԲ-ն կամ, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռերը», առաջին անգամ չէ, որ սադրում է ՔՊ-ականներին ինչպես եղավ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ քաշքշուկ տեղի ունեցավ, ապա մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ ՔՊ-ականները պատմում են, որ մոտ 15 օր առաջ «ծռերը»՝ կրկին իրազեկման ակցիա իրականացնելիս, կարճատեւ կանգառ են արել ՔՊ-ի Մալաթիայի նույն ենթաշտաբի դիմաց եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել իշխանությունների, հատկապես` Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն ՔՊ-ականներն այդ անգամ չեն տրվել սադրանքներին, քանի որ կանգառը եղել է կարճատեւ, եւ «ծռերը» շուտ են հեռացել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:


Ավելին՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ, դրական հետեւանքներ ունենալու փոխարեն, բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների եւ առանձին մասնագիտությունների եւ կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա: Նշվում է, որ, վերոգրյալի հիման վրա, առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները եւ նախատեսելու մեկ միասնական պատվավոր կոչում։ Այսինքն՝ պատվավոր մասնագետներին գնահատելը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է անընդունելի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթը, իրավիճակով պայմանավորված, դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գրություն է հասցեագրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարին:


Վարչության պետը գրությամբ բարձրացրել է 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացած դատական նիստին ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը (նիստի ընթացքում քննվել է դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ պետի որոշումը):


Բացի սպորտային հագուստով դատական նիստին ներկայանալուց, դատապարտյալը հայտարարել է, որ ինքն ընդունում է քրեական ենթամշակույթը եւ շարունակելու է ընդունել: Նշենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 111-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով, որը կրում են պատժի ողջ ընթացքում՝ որոշակի բացառություններով: Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, ապահովում է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում իրավական ակտերի պահանջների միատեսակ կիրառությունը: Դատապարտյալի կողմից դատարան սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը հիմք ընդունելով՝ վարչության պետը ՔԿԾ պետի պաշտոնակատարին ուղղված գրությամբ առաջարկել է պարզել դատապարտյալին միասնական նմուշի համազգեստ հատկացված լինելու եւ քրեական ենթամշակույթն ընդունելու հանգամանքները»: Այսինքն՝ կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող անձն իր վարմունքով ստիպել է ողջ համակարգի համար խաղի նոր կանոն սահմանել: Տեսնենք՝ արդյոք քաղաքական բանտարկյալներին եւս դա կվերաբերի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վնասում է Հայաստանի տնտեսությանը։ Վերջին մի քանի ամիսներին Wildberries-ում ժամանակ անցկացնելը դարձել է հայաստանաբնակների օրվա մի մասը։ Ամեն րոպե ինչ-ինչ փնտրտուքների մեջ են մարդիկ. ինչ անհրաժեշտ է լինում, առանց տեղի շուկան ուսումնասիրելու, միանգամից ապրանքը որոնում են Wildberries օնլայն խանութում, գտնում համեմատաբար մատչելի տարբերակներ եւ գնում: Սրա պատճառն այն է, որ օգտատերերը գտել են ավելի հեշտ, հնարամիտ եւ էժան տարբերակ ապրանքները ռուսական շուկայից ավելի մատչելի տարբերակով պատվիրելու համար։ Սրա մասին մենք նախկինում գրել էինք։


Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։ Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, եւ տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն եւ արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։ Wildberries-ը, սակայն, պատասխան դեռ չի տվել։ Այսինքն՝ հավանականությունը, որ Հայաստանում կարգելվի ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելը, շատ մեծ է։ Եւ տուժում է դարձյալ ՀՀ բնակիչը՝ զրկվելով համեմատաբար էժան շուկայից գնումների հնարավորությունից։