14.12.2024
Ինչի վրա է հույսը դրել ՔՊ-ն. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանի ապագա ճարտարապետության հարցում Փաշինյանն այլևս չի տեղավորվում. Դանիելյան

Կարծես թե Սոչիում Պուտինի եւ Էրդողանի, իսկ Թեհրանում Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, տարածաշրջանի ապագա ճարտարապետության հարցում ընդհանուր եզրեր են սկսել շոշափել, որի տրամաբանության մեջ Փաշինյանն այլևս չի տեղավորվում, ու, բնականաբար, դուրս է գրվում քաղաքականությունից, նրա ծառայություններն այլեւս պետք չեն։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Պատահական չէր, որ հենց այդ հանդիպումներից հետո Ռուսաստանում հնչեցին աննախադեպ որակումները Հայաստանի այսօրվա վարչախմբի հանդեպ։ Նրանք այլեւ իրենց համար գործընկերներ չեն, դրանից բխող հետեւանքներով հանդերձ։


Որքան էլ Հայաստանի վարչապետի դերում հանդես եկող անձը, զգալով մոտալուտ իր անձնական աղետը, չփորձի ՆԱՏՕ-ից, որպես փրկօղակ, կառչել, նրա ժամանակն արդեն սպառվել է",- գրել է Դանիելյանը։