25.11.2024
Ակտիվ քննարկումներ՝ Արցախի նախագահի թեկնածուի շուրջ. ինչ կորոշվի. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արցախում պետք է քաղաքական կոնսենսուս, որի հիմքում կլինի հակաճգնաժային օրակարգի մշակումը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն առաջարկում է քաղաքական կոնսենսուս, որի հիմքում պետք է լինի հակաճգնաժային օրակարգի մշակումը:


"Ինչքան հասկացա՝ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին նախագահ է ընտրելու, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները մտադիր են վիժեցնել այդ գործընթացը: Բոլոր այն մարդիկ, ովքեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը համարում էին Արցախի սուբյեկտության ոչնչացում, հիմա հանդես են գալիս Բաբայանի օրակարգի պաշտպանությամբ, եթե նույնիսկ այդ օրակարգը կարող է բերել ԱԺ ապալեգիտիմացմանը:

Ես երրորդ ճանապարհ առաջարկեմ՝ այս ծանր իրավիճակում ներքաղաքական գզվռտոցը պատիվ չի բերելու կողմերից որևէ մեկին: Ըստ այդմ, առաջարկում եմ՝ մինչև սեպտեմբերի 8-ը գալ քաղաքական կոնսենսուսի, որի հիմքում պետք է լինի հակաճգնաժային օրակարգի մշակումը:

Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների՝ ստիպված լինելով լուծել Արցախի հայության իր հողում ապրելու իրավունքը, չունենալով որևէ սուբեկտություն ունենալու պատրանք",- գրել է Սուրենյանցը: