Արևմուտքը ՀՀ-ին հրավիրում է ՆԱՏՕ. а-ля "Запад нам поможет". Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է Հայաստանին ՆԱՏՕ հրավիրելու մասին լուրերին.
"Արմուտքը ՀՀ-ին հրավիրում է ՆԱՏՕ...
Արևմուտքը Վրաստանին հրավիրում էր ՆԱՏՕ....
Արևմուտքը Ուկրաինային հրավիրում էր ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ից զրո գիտելիք ու պատկերացում ունեցողը միայն նման օրակարգին լուրջ կվերաբերվի՝ դրա իրականացման հեռանկարի մասով:
Ու քանի որ անգրագետ լինելը վաղուց մոդայիկ է, մրցունակ, թրենդային, իսկ դա հատկապես երևում է ՖԲ-ում գեոպոլիտիկ ռազմավարական վերլուծությունների ժամանակ, ապա շուտով սպասենք անգրագիտության մաստեր կլասների՝ а-ля "Запад нам поможет"":
Իրականում նման հայտարարությունը խիստ սպասել էր, ՌԴ-ի արձագանքի մասով, 102-ը ՀՀ-ից դուրս բերելու հնարավորության մասով և ՌԴ-ին ռեգիոնից դուրս մղելու մասով:
Արևմուտքը մեզ նման failed states-ի միջոցով իր հարցերն է լուծում ու փորձում է թուլացնել ՌԴ-ին: Սակայն հարց կա, թե դրանից հետո ՌԴ-ն թուլանում, թե էլ ավելի է ազդեցիկ դառնում տեղերում. ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ այդ պետությունները, որ գործիքի հանձնառություն են որդեգրել, ռասխոդ են լինում:
Իսկ արդյունքում մնալու է անապատ, ավերակներ, գաղթ ու պետականազրկում, որից հետո այդ երկրները աղերսելու են ռեգիոնալ որևէ կենտրոնի իր հովանում տակ վերցնել իրենց:
Էս գրածս լավ հիշեք, ու երբ գրում էի քաղաքային մարտերի մարտավարություն ուսումնասիրեք, իզուր չեմ ասում, ցավոք չի բացառվում, որ էդ օրն էլ գա, չէ որ կա արդեն երկու փաստացի օրինակ: Էս ա",- գրել է Ղևոնդյանը: