Վրթանեսյան. 9 ամսից ավելի պաշարված Արցախում ՎԵՐՋԱՊԵՍ հացի կտրոններ են մտցնում
Ընդամենը մի քանի օր է, ինչ Արայիկ Հարությունյանին հնարավոր եղավ Արցախի նախագահի աթոռից պոկել և, օ՜, հրաշք, Արցախում այսօրվանից հացի կտրոններ են մտցվելու։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
"9 ամսից ավելի պաշարված Արցախում ՎԵՐՋԱՊԵՍ հացի կտրոններ են մտցնում։
Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։ Զուտ պետնախարարի պաշտոնում հիմա մարդ է, ով չի վերաբերվում իր հայրենիքին «Մի հատ էլ վերջին անգամ թալանեմ, նոր գնամ» տրամաբանությամբ։
Ուղղակի մտածե՛ք, թե ինչքան ավելի մեծ կլիներ Արցախի ամրության պաշարը, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում մի նորմալ մարդ գար իշխանության։ Ինչքան ավելի մեծ կլիներ Հայաստանի ամրության պաշարը, եթե 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլը հեռանար։
Ինչևէ, Արցախում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված, քանի որ հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»»,- գրել է Վրթանեսյանը։