23.11.2024
Երևանը պարզում է Թբիլիսիում հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները
prev Նախորդ նորություն

Երևանը և Բաքուն Ռիգայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանը և Ադրբեջանը մայիսի 21-22-ին Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչը:

«Լեռնային Ղարաբաղի մասով գոյություն ունի այսպես կոչված Մինսկի գործընթաց, որտեղ համանախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների և արտգործնախարարների հադիպումներ: Ռիգայում կկայանա նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն եզակի գործընթացներից է, որտեղ ԵՄ-ը չի մասնակցում»,- նշել է ԵՄ-ի անանուն աղբյուրը: Փոխանցում է Ռիա-Նովոստին:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ձևաչափը փոփոխության չի ենթարկվում: «Մենք լիովին վստահ ենք ֆրանսիացի, ռուս և ամերիկացի գործընկերների ջանքերին անել ամեն հնարավորը, ինչ իրենց ուժերը թույլ են տալիս:Սակայն, ցավոք, դա շատ բարդ խնդիր է»,-նշել է եվրոպացի պաշտոնյան: