27.11.2024
Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային և ներդրումային հոսքերի աճը
prev Նախորդ նորություն

Երևանը պարզում է Թբիլիսիում հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզում է մանրամասներ Թբիլիսիում մայիսի 8-ին կայացած կարատեի աշխարհի առաջնության ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից:

Արդեն համացանցում ադրբեջանցիները տարածել են տեսանյութ, որտեղ պատկերված է ծեծկռտուքը, բայց կադրերի ցածր որակը թույլ չի տալիս տեսնել մարդկանց դեմքերը և միանշանակ եզրակացություններ անել: Առջանությանը մասնակից հայ մարզիկները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել "հայերի հասցեին ադրբեջանցիների հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով":

Կարատեի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Սարդարյանը հայտարարել է, որ մասայական ծեծկռտուքը տեղի է ունեցել Վրաստանը ներկայացնող հայ և ադբրեջանցի մարզիկների միջև: "Սխալ տեղեկատվություն է տարածվել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի մազիկների միջև, որոնք հանդես էին գալիս Վրաստանի դրոշի ներքո: Հայաստանից ժամանած մազիկները կապ չեն ունեցել ծեծկռտուքի հետ", - նշել է Կարատեի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչը:

ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները: Նշվում է, որ Հայաստանի հավաքականի, ինչպես նաև առաջնության կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:

Անհրաժեշտության դեպքում, ըստ տարածած հաղորդագրության, կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք՝ մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի ունեցած միջադեպից հետո:

«Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»,- ասված է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: