27.11.2024
Արցախը հանձնառու է փրկել իր ժողովրդին. ԱԺ-ն ուղերձով դիմեց ՀՀ-ին ու միջազգային հանրությանը
prev Նախորդ նորություն

"Ուժը հայրենյաց"-ը գնում է ընտրություններին. ցուցակը կգլխավորի Նատալյա Արզաքանցյանը

Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է խորացնում առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ուժը հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

"Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:
Ուժը հայրենյաց կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ Ուժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված "նախկինների" և "ներկաների" օրակարգից և պատրաստ է լծվել պետության կերտման գործին":