27.11.2024
ՄԻՊ-ը հրապարակել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին զեկույց
prev Նախորդ նորություն

Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա հումանիտար բեռներ չեն տեղափոխվել. ԼՂ ՆԳՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։

ԼՂ ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կոչ է անում, տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններից։

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։