7.09.2025
ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Բաքուն թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները․ Փալոն
prev Նախորդ նորություն

Ալիևի հետագիծը նմանվում է Սադամ Հուսեինի ուղուն․ Մայքլ Ռուբին

Ադրբեջանի նախագահ Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել վերջին տասնամյակում. Ես կասեի՝ նրա հետագիծը գրեթե նույնն է, ինչ մենք տեսանք Սադամ Հուսեինի դեպքում:


Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է American Enterprise ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը, որը մասնակցել է ՀՀ-ում փաստահավաք առաքելությանը:


Մայքլ Ռուբինը Բաքվին բոլոր տեսակի աջակցությունը դադարեցնելու կոչ է արել։ Նա շեշտել է՝ Իլհամ Ալիևը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ և դա չի կարելի դիտարկել որպես զուտ հռետորաբանության մաս։ Ադրբեջանի հետ գործակցության սահմանափակման մեկ այլ պատճառ էլ, ըստ Ռուբինի՝ այդ երկրի կուռումպացվածությունն է:


«Ադրբեջանը երկրագնդի ամենակոռումպացված երկրներից է․ չնայած հսկայական ռեսուրսներին՝ Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն ավելի քիչ է, քան Վրաստանում և Հայաստանում, որոնք չունեն նույն էներգետիկ ռեսուրսները: Միլիարդավոր դոլարներ ուղղակի նստում են Ալիևի հաշիվներին»,-ասել է նա։


Ռուբինը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հետ հարատև խաղաղության մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ այդ երկրում հայատյացություն է քարոզվում նույնիսկ դպրոցներում։


 


 


 


 

Ռուս խաղաղապահների վառելիքն ու սնունդը սպառվում է. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը