22.11.2024
Անդրանիկ Թևանյան. Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել. Շարմազանով

Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել։ Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է անում, որ չի մասնակցում 44-օրյա պատերազմի «քննիչ հանձնաժողովի» Փաշինյանի մասնակցության նիստին։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

«Ամեն ինչ ասված է։

Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմ։
Նա է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլն է «դաբրո տվել» նոր պատերազմ՝նոր տարածքներ հիմար թեզին։
Նիկոլն է Տավուշյան մարտերից հետո իրեն հռչակել հաղթանակած «գերագույն հրամանատար»։
Նիկոլն է ասել՝ մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։

Նիկոլն է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական զրոյական կետից։
Նիկոլն է ասել՝ հաղթելու ենք։

Նիկոլն է հրաժարվել Պուտինի առաջարկից կանգնեցնելու պատերազմը։
Նիկոլն է կապիտուլյացիան ստորագրել։
Նա է հանձնել Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության 75 տոկոսը։
Նիկոլն է հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։

Նիկոլն է հանձնել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը։
Նիկոլն է հանձնել Լաչինը,Սուսը եւ Աղավնոն։
Նիկոլի պատճառով է օկուպացվել ՀՀ-ի 150 քառ.կմ տարածքը։
Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլն է Արարատն ու Նոյան տապանը ՀՀ-ի հետ կապ չունեցող համարում։
Այսքանից հետո ի՞նչ հարց տան դրան։
Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք,այլ՝ վռնդել»,- գրել է Շարմազանովը: