26.11.2024
Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար 2022 թ. հատկացվել է  21,7 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանը գերիների հարցով դիմել է ԱԳՆ-ին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձնման գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար։


«Մայիսի 14–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։ Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։


Արդյունքում, ստացվում է, որ մենք առաջընթաց ենք ունենում միայն հայտարարությունների քանակի աճի հետ կապված։


Հատկապես մտահոգիչ է այն, որ արդեն երեկ՝ հունիսի 1-ի Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ուներ ընդհանրական բնույթ, այն ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։


Ակնկալում եմ, որ իշխանությունները և միջազգային գործընկերները հետևողական կլինեն Շառլ Միշելի հայտարարությունը արագ կյանքի կոչելու հարցում»,- գրել է Թանդիլյանը։