25.11.2024
Արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
prev Նախորդ նորություն

Սարգիս Խանդանյանը Ռումինիայում քննարկել է «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի, Պատգամավորների պալատի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բառնայի, ԵԽԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում ԱԼԴԵ` «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի ղեկավար Յուլյան Բուլայի, Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոյուի եւ Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանի հետ:


Հանդիպումներին ներկա է եղել նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Շոշափվել է հարցերի լայն շրջանակ: Հանգամանորեն քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ռումինիայի տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացմանը:


ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է Ռումինիայի նշանակալի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:


Ռումինական կողմը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաեւ պատրաստակամություն` աջակցելու Հայաստանին ԵՄ նախագծերում ներգրավվելու հարցում: