25.11.2024
Գարեգին Բ-ն Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկել է Արցախի հիմնահարցը
prev Նախորդ նորություն

Քիշնևում ընդգծվել է ԼՂ հայերի երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ

Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը, հայտարարում է Ելիսեյան պալատը։


Պաշտոնական Փարիզը հայտնում է՝ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ։ «Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը», - ասված է հայտարարությունում:


«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Երևանին ու Բաքվին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։


Նշվում է, որ «կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։