6.05.2024
Կրքոտ ու անզուգական. Հաուսերը ելույթ կունենա Երևանում
prev Նախորդ նորություն

Արցախի 30 000 երեխաներ այսօր բախվում են մարտահրավերների և զրկանքների. ՄԻՊ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական և մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու և ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից՝ մնալով օտարված ծնողական խնամքից, սիրուց և ընտանեկան միջավայրից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետևանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել:

Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով՝ հանգեցնելով երեխաների ընկալունակության և ուշադրության մակարդակի ընդհանուր նվազմանը։ Համապատասխան սոցիալականացման բացակայությունը, խաթարված կրթությունը, ինչպես նաև ընտանիքների և հարազատների հետ բաժանումը հանգեցրել են հոգեբաններին և նյարդաբաններին երեխաների այցելությունների աճին՝ շուրջ 47 տոկոսով։ Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ և Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։

Արցախ սննդամթերքի ժամանակին և բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների և հանքանյութերի պակասի և դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։

Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Այնինչ, 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռևս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ապահովման համար։

Արցախի երեխաների սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները և կանխելու Ադրբեջանի հայատյաց և բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները։
Աշխարհի բոլոր երեխաների, այդ թվում Արցախի 30,000 երեխաների անհոգ ներկայի և ապագայի պաշտպանությունը մեր համընդհանուր պատասխանատվությունն է։

Շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ մանրամաները ներկայացված են մեր զեկույցներում՝

https://artsakhombuds.am/en/document/997

https://artsakhombuds.am/en/document/1022


 

Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel