22.11.2024
Ռազմագերի Արսեն Բաղդասարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարի ազատազրկման
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ դաշնակից երկրի նախագահին ԱՄՆ-ում դիմավորում են սենատոր-«բազեները»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ-ը շատ նշանակալից է, եթե հաշվի առնենք հանդիպումների բնույթը և երկու երկրների միջև ստորագրվող պայմանագրերը: ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Արեգ Գալստյանի կարծիքով, «Առևտրի և ներդրումների» մասին համաձայնագիրը դժվար է թերագնահատել:

«Դեռևս շուտ է ինչ-որ կոնկրետ կանխատեսումներ անել տվյալ փաստաթղթի իրականացման և արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, փաստաթուղթը թույլ կտա ընդլայնել առևտրի և ներդրումների հնարավորությունները, թույլ կտա օգնել կոռուպցիայի դեմ պայքարում և վերացնել գոյություն ունեցող խոչընդոտները, ինչը այսօրվա Հայաստանի պայմաններում չափազանց կարևոր է», - նշել է Գալստյանը VERELQ-ի հետ զրույցում:

«Բացի այդ, Սերժ Սարգսյանի հանդիպումները Սենատի սպառազինությունների հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի՝ Ջոն Մաքքեյնի և Ջեք Ռիդի հետ նույնպես շատ հատկանշական է և կարևոր: Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը պահպանի ռազմական օգնության տրամադրման հավասարությունը և հնարավորության դեպքում տրամադրի հայկական կողմից առանձին արտոնություններ: Հավանաբար դրան է վերաբերյալ Մաքքեյնի և Ռիդի հետ զրույցը», - ասաց նա:

Գալստյանը հատկանշական է համարում Սերժ Սարգսյանի ամերիկյան կողմի հետ հանդիպումների և բանակցությունների ժամանակացույցը: «Մի մոռացեք, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որը ԱՄՆ-ի կողմից որպես հակառակորդ է ընկալվում: Արդյոք շատ են դեպքերը, երբ նմանատիպ իրավիճակում պետության առաջնորդին դիմավորում են սենատորները, այն էլ բազեները, և ստորագրում են կարևոր առևտրա-տնտեսական համաձայնագրեր: Հարցը, իհարկե հռետորական է»,- նշեց փորձագետը:

Տնտեսագետ, ՀՀ ԱԺ-ի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Առևտրի և ներդրումների» մասին համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության կոնտեքստում շատ հետաքրքիր է համարում: «Իհարկե, մենք դեռևս կոմպետենտ մարմիններից չենք ստացել տվյալ փաստաթղթի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումները, որպեսզի խոսենք ավելի առարկայական: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մոտակա ժամանակներս հնարավորություն կլինի գնահատել այն», - նշել է Բոստանջյանը:

Իր հերթին, Միջազգային և պաշտպանական հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ առևտրային համաձայնագիրը կարևոր ազդանշան է՝ հայ-ամերիկյան համագործակցության հետագա զարգացման կոնտեքստում:

«Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Արևմուտքի հետ հարաբերություններում որոշակի անորոշություն էր նկատվում: Իսկ այս փաստաթղթի ստորագրումը խոսում է այն մասին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տեղում չեն դոփելու: Դրանք կենսականորեն անհրաժեշտ են հայկական տնտեսության և ներդրումների համար»,-նշել է Սաֆարյանը tert.am-ի հետ զրույցում: