23.11.2024
Փորձագետ. ՌԴ դաշնակից երկրի նախագահին ԱՄՆ-ում դիմավորում են սենատոր-«բազեները»
prev Նախորդ նորություն

Ռաֆսանջանի. ԱՄՆ-ը հրահրում է տարածաշրջանային պետությունների կազմաքանդումը

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է տարածաշրջանային սպառնալիքների առջև զգոնությունը պահպանելու կարևորության մասին: Նա նաև ընդգծել ԱՄՆ-ի ձգտումները մերձավոր արևելյան երկրները մասնատելու ցանկության մասին:

«Արևմտյան կառավարությունները եկել են այն եզրակացության, որ տարածաշրջանում խոշոր և հզոր պետությունների առկայությունը չի բխում նրանց շահերից», - նշել է Ռաֆսանջանին և հավելել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը որդեգրել է տարածաշրջանային երկրները բաժանելու քաղաքականությունն արդեն ոչ մեկ տասնամյակ, փոխանցում է iran.ru կայքը:

Ռաֆսանջանին նշել է, որ Իրանը այս պահին հանդիսանում է Մերձավոր Արևելքում անվտանգության միակ շրջանը և կարող է հիմնարար դերակատարում ունենալ տարածաշրջանի անվտանգության պահպանման համար: «Իրանցիները պետք է շարունակեն զգոն լինել, որպեսզի պահպանեն միասնականությունը և հարմոնիան երկրում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը», - նշել է նա:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը, քանի որ նրանց ձեռնտու է Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների թուլացումը: Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Քաղաքական գիտության բաժնի ավագ դասախոս Լեոնիդ Իսաևը:

«ԱՄՆ-ին ձեռնտու է ամեն ինչ ապակայունացնել՝ դա նրանց ռազմավարությունն է: Նրանք փաստացի չունեն դաշնակիցներ, այլ միայն ժամանակավոր գործընկերներ: Նրանց համար կարևոր է, որ շուրջը բոլորը լինեն թույլ, իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ աջակցել հակամարտություններին: Ամերիկան դա ստեղծում է՝ Աֆղանստանից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Եմեն», - նշել է Իսաևը:

Փորձագետի կարծիքով, Վաշինգտոնը շահագրգռված է Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների թուլացմամբ, քանի որ դա ձերբազատում է Ամերիկային ուժեց մրցակիցներից: