23.11.2024
Հովիկ Աբրահամյանը հարթե՞լ է Վրաստանի ու Հայաստանի միջև սկանդալը
prev Նախորդ նորություն

Ռազմագերի Արսեն Բաղդասարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարի ազատազրկման

Հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և պատիժը կրելու է խիստ ռեժիմի կալանավայրում: Ազատազրկման ժամկետը հաշվվելու է նրա ձերբակալության օրից՝ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ից: Դատարանի որոշմամբ Բաղդասարյանը ազատված է դատական նիստի հետ կապված ծախսերի փոխհատուցումից (665 մանաթ և 45 գեփիկ), փոխանցում է ԱՊԱ-ն:

ԼՂՀ ՊԲ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ.-ի դեկտեմբերի 26-ին: ԼՂՀ ՊԲ-ի տվյալներով, Բաղդասարյանը աչքի էր ընկնում անկարգապահ պահվածքով, ինչը հետագայում վերաճել է քրեական հետապնդման:

Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 218.2՝ անդամակցություն հանցախմբին կամ հանցավոր կազմակերպությանը, 120.2.1՝ մի խումբ մարդկանց կողմից կանխամտածված սպանության փորձ, 120.2.7՝ երկու և ավելի անձանց կանխամտածված սպանության փորձ, 120.2.12՝ ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հողի վրա կանխամտածված սպանության, 282.2՝ պայթյունի կամ հրդեհման փորձ, որը նպատակ է հետապնդել խաթարել Ադրբեջանի պաշտպանունակությունը և տնտեսական անվտանգությունը և այլն հոդվածների հատկանիշներով: Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է սահմանել կալանավորումը:

Հայկական կողմը կարծում է, որ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը շինծու է և Բաքվի գործողությունները յուրատեսակ պատասխանն են Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությանը: Նրանք ադրբեջանցի դիվերսանտներ են, ովքեր իրենց պատիժն են կրում ԼՂՀ դատարանի որոշման համաձայն: