Երևանում կկայանա «ՌԴ-ն և աշխարհը: Երկխոսություններ 2023: Նպատակներ և արժեքներ» գիտաժողովը
2023թ. մայիսի 25-ին ժամը 10:00-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Բալյանների անվան սրահում տեղի կունենա միջազգային գիտաժողով «Ռուսաստանը և աշխարհը: Երկխոսություններ 2023: Նպատակներ և արժեքներ» խորագրով: Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ) ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:
Այս գիտաժողովը ՀԶԱՀԻ-ի նախաձեռնած թվով յոթերորդն է, որի տարածաշրջանային հարթակ առաջին անգամ դարձել է Երևանի պետական համալսարանը: Գիտաժողովին մասնակցում են ճանաչված և հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ Երևանից, Մոսկվայից և Թբիլիսիից:
Երևան են ժամանելու և ելույթով հանդես են գալու ՀԶԱՀԻ-ի տնօրենի տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան, Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, Ետխորհրդային երկրների հետազոտության կենտրոնի տնօրեն, «Ետխորհրդային հետազոտություններ» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Կուրիլյովը և ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային «Վալդայ» բանավիճային ակումբի փորձագետ, միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերակցության իսկական անդամ Իգոր Մատվեևը: Վրաստանից գիտաժողովին մասնակցում են Եվրասիայի ինստիտուտի տնօրեն, ճանաչված վրաց հասարակական գործիչ Գուլբաատ Ռցխիլաձեն և Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Էլիզբար Էլիզբարաշվիլին:
Միջազգային գիտաժողովի սկզբում կհնչեն ողջույնի խոսքեր.
• Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյան:
• Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Գասումյանով:
• Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Սերգեյ Կոպիրկին:
• Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլով:
• Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով:
Միջազգային գիտաժողովը բաղկացած է երկու կլոր սեղաններից: Առաջին կլոր սեղանի խորագիրն է «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում»: Երկրորդ կլոր սեղանի խորագիրն է «Հայաստանը և Ռուսաստանը` ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր»: Կլոր սեղաններում ելույթներով հանդես կգան նաև.
• ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:
• ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
• Շիրակի պետական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Ասոյանը:
• ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Ժակ Մանուկյանը:
• ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը:
• ԵՊՀ իջևանի մասնաճյուղի գրադարանի տնօրեն, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի հայցորթ Վլադիմիր Պողոսյանը:
• ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:
Միջազգային գիտաժողովը վարում են ՀԶԱՀԻ-ի փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան և դոցենտԱրամ Սաֆարյանը:
Միջազգային գիտաժողովի լեզուն ռուսերենն է:
Գիտաժողովի շրջանակներում պատվոգրեր և գովասանագրեր կհանձնվեն «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն, արդի վիճակ և տեսանելի հեռանկարներ» խորագրով անցած երիտասարդ գիտնականի և ասպիրանտի լավագույն հոդվածի և լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթների հաղթողներին և մրցանակակիրներին: Այս մրցույթներին մասնակցել են երիտասարդ գիտնականներ Երևանի պետական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, ՀՊՃՇՀ-ից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղից: Ընդամենը կհանձնվի 11 պատվոգիր և 8 գովասանագիր: Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ:
Մայիսի 24-ին առավոտյան ժամը 10:00 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար 417 լսարանում տեղի կունենա Երիտասարդ հետազոտողի և վերլուծաբանի դպրոցի բացման շնորհանդեսը: Երևանից և մարզերից հավաքված ուսանողների և երիտասարդ հետազոտողների հետ մասթեր-կլաս կանցկացնեն Մոսկվայից ժամանած Իգոր Մատվեևը և պրոֆեսոր Կոնստանտին Կուրիլյովը: Երիտասարդ վերլուծաբանի դպրոցը կդառնա Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերակցության անդամ: