20.04.2025
Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանային գոտում. այն զգացվել է Երևանում
prev Նախորդ նորություն

Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ-ներ

Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Այս մասին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:

Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց ադրբեջանցիների կողմից որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության: Դա անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար:


 

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար