Նիկոլի լեգիտիմության նախավերջին հիմնաքարի փլուզումը, մնաց վերջին սյունը. քաղաքագետ
2020 թվականի պատերազմից հետո Մահաբերը կորցրեց հանրության մի հոծ հատվածի աջակցությունը (մեղծ ասած), սակայն, դրանով, միաժամանակ, ձեռք բերեց նաև իշխանության պահպանման լուրջ երաշխիք, դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
"1. Պատերազմից հետո Հայաստանի սուվերենության աստիճանը գահավիժեց և առաջին պլան եկավ տարածաշրջանային փխրուն կայունության խնդիրը, որը կախված էր մնացել այդ հայտարարությունից: Տարածաշրջանի մեծ պետությունները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, այդ հայտարարության հիման վրա փորձում էին պահպանել ժամանակավոր Ստատուս Քվոն, հասկանալով, որ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել վիճակն ու հրահրել տարածաշրջանային մեծ պատերազմ: Այդ երեք երկրները դա հասկանալով, յուրաքանչյուրն ունենալով իր հակասություններն Արևմուտքի հետ, շահագրգռված էին հենվել այդ հայտարարության վրա, որը ստորագրել էր գործող վարչապետը, իսկ Հայաստանի մյուս քաղաքական ուժերը դրան դեմ էին: Այսինքն, կամա, թե ակամա, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերն, ըստ այդ երեք երկրների տեսակետի, դեստրուկտիվ էին:
Այսպիսով, Մահաբերի իշխանության երաշխավորներն այդ երեք արտաքին ուժերն էին:
Պրահայում Մահաբերը խախտեց այդ Ստատուս Քվոն և համաձայնվելով, որ բանակցություններն ընթանան երկու տարբեր հարթակներում՝ Մոսկվայում ու Պրահա-Բրյուսել-Վաշինգտոնում, որոնք ունեն հակադիր շահեր ու նպատակներ, արդյունքում հարցականի տակ դնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Մահաբերը կորցրեց իր իշխանության արտաքին երաշխիքն, առնվազն Մոսկվայի ու Թեհրանի առումով:
2. Մահաբերի իշխանության երկրորդ հիմնասյունը հանրության համար ընդունելի քաղաքական դերակատարի բացակայությունն է, որը նաև հասկանալի լինի արտաքին խաղացողների համար, կամ գոնե դրանց ազդեցիկ կոալիցիաներից մեկի համար:
Քաղաքական դաշտում նման այլընտրանքի բացակայությունը Մահաբերի իշխանության լեգիտիմության վերջին սյունն է, որի վրա նա դեռ կարողանում է հենվել:
Այդ երկրորդ խնդրի լուծումից հետո կարող է սկսվել Մահաբերին հրաժեշտ տալու տեխնոլոգիական կարճատև գործընթացը",- գրել է Դանիելյանը: