Ահա ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը. Սուրենյանց
Երեկ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հավաստիացնում էր, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ շարունակելով.
"Նույնիսկ այս հարցում Փաշինյանը, մեղմ ասած, մոլորեցնում է հասարակությանը:
Երկրորդ ադրբեջանցուն բռնեց դարձյալ ժողովուրդ՝ Կապանում: Ու ցնցող իրականություն բացահայտվեց:
Պարզվեց, որ ԶՊՄԿ աշխատակցի երեկվա սպանությունը կատարել է ժողովրդի կողմից բռնված ադրբեջանցին, որն, ըստ ամենայնի՝ դիվերսանտ է, համենայն դեպս՝ կա տեսագրություն, որտեղ նա պատմում է այդ մասին:
Ահա, թե ինչ արժեք ունի Հայաստանի ղեկավարի խոսքը ու իրականում՝ ինչպիսի թշվառ վիճակում է հայտնվել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը",- գրել է Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում: