11.11.2024
Հայաստանի թյուրքացումը բխում է Արևմուտքի շահերից. Էլբակյան
prev Նախորդ նորություն

Դրական միտումները ՀՀ-ում կշարունակվեն, եթե վարվի նպատակային տնտեսական քաղաքականություն

Որպես կանոն, կանխատեսումները բխում են կոնկրետ պայմաններից, միտումներից և իրողություններից։ Իր հերթին անհնար է խոսել Հայաստանում, Ռուսաստանում և ԵԱՏՄ-ում ժամանակակից իրողությունների մասին՝ առանց Արևմուտքի կոմից կիրառվող պատժամիջոցները հաշվի առնելու և գնահատելու։ Միաժամանակ, կարելի է կանխատեսել, որ պատժամիջոցների արդյունքում կորուստներ կլինեն ինչպես տնտեսության մեջ ընդհանուր առմամբ, այնպես էլ ֆինանսական հատվածում։ Մասնավորապես, կնվազեն ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալը, իսկ շուկայի վճարունակության նվազումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների նվազմանը։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի մեկնարկին նվիրված քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:


Նրա խոսքով, ռուսական ռուբլու արժեզրկումը 2023թ կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը կնվազի, այսինքն, ռուսաստանաբնակները նույն գումարով կկարողանան ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել։ Բնականաբար, այդ դեպքում կունենանք Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատում, իսկ ռուբլու արժեզրկման պատճառով հայկական արտադրանքը կդառնա անմրցունակ ռուսական շուկայում։


"Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականին մեծ է։ Իսկ նման իրավիճակում ներդրումները նույնպես կնվազեն, քանի որպատժամիջոցների դեպքում Ռուսաստանը չի կարող նույն տեմպերով ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում",- ասաց Մանասերյանը։


Վերջինիս խոսքով, ռուսական կապիտալը մեծ մասնաբաժին ունի բանկային համակարգում, ուստի այստեղ կարող են նաև խնդիրներ առաջանալ: Ըստ Մանասերյանի, եթե պատժամիջոցները երկար պահպանվեն, ապա խնդիրները կարող են մեծանալ: Բայց պետք է հուսալ, որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն. "Իհարկե, Ռուսաստանը այն երկիրը չէ, որտեղ պատժամիջոցները միակողմանի բացասական ազդեցություն կունենան։ Արևմուտքը նույնպես տուժում է՝ ամերիկյան և եվրոպական շատ երկրների շատ ընկերություններ բավականին մեծ շահութաբերությամբ են գործել ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։ Մեր կարծիքով, 2022 թվականի որոշ միտումներ կարող են շարունակվել նաև 2023 թվականին։ Վստահ կարելի է կանխատեսել գործարար ակտիվության հետագա աճ, որն այս անգամ կարող է լինել 9% ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ և նախադրյալներ",- ասաց տնտեսագետը:


Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ 2022 թվականի վերջում երկրի տնտեսությունը կաճի 12,9%, իսկ գնաճը կկազմի 9-9,5%։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,1%։ Այս բոլոր կանխատեսումները նույնպես կարևոր է դիտարկել համաշխարհային տնտեսական զարգացման միտումների համատեքստում։ Մասնավորապես, 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի մինչև 1,7%, այլ ոչ թե 3%, ինչպես սպասվում էր վեց ամիս առաջ։


"Մեր հետազոտությունը հաստատում է այն միտքը, որ հավասարակշռված և նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում Հայաստանում կարող են շարունակվել առկա դրական միտումները։ Կարելի է նաև կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10%-ը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպեր։ Սա իր հերթին դրական կանդրադառնա ԵԱՏՄ-ում բարդ պայմաններում ընթացող ինտեգրացիոն գործընթացների վրա։ Ստեղծված իրավիճակը, ըստ կառավարության, անշուշտ ազդում է միության անդամ բոլոր երկրների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք առավելագույնի հասցնելու եվրասիական ինտեգրման արդյունքները՝ հաշվի առնելով ազգային սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները։ Կարևորագույն խնդիրը, մեր կարծիքով, գործարար ակտիվության աճի ձեռք բերված մակարդակի պահպանումն է։ Երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկարները բարելավելու համար կառավարությունը և մասնավոր հատվածը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործարար միջավայրի դիմադրողականության ձևավորմանը, արդյունավետ տնտեսական դիվերսիֆիկացմանը և կառավարման բարելավմանը: Իսկ դա, իր հերթին, պահանջում է սերտ համագործակցություն փորձագիտական ​​հանրության հետ",- հավելեց բանախոսը։

ԵԱՏՄ-ին համակողմանի ինտեգրման կողմնակիցների թիվը կտրուկ կավելանա. Սաֆարյան
Հաջորդ նորություն next