18.04.2025
Որն է՞ ադրբեջանական գործողությունների նպատակը. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի թյուրքացումը բխում է Արևմուտքի շահերից. Էլբակյան

Հայաստանի թյուրքացումը բխում է Արևմուտքի շահերից: 


Այս մասին գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:


«Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան Արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝ ադրբեջանցիների հաստատվելը ՀՀ տարածքում։


Կասկած մի՛ ունեցեք, որ Ադրբեջանը և Թուրքիան Արևմուտքի առաջ դա ներկայացնում են որպես Հայաստանը մեկընդմիշտ Ռուսաստանի և Իրանի ներկայությունից կտրող գործոն, իսկ այդ մարդկանց՝ որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի «ժողովրդագրական սահմանապահներ»։


Շատ շուտով լակեյի արտաքինով եվրո- և ամերիկյան չինովնիկները կսկսեն բարբաջել Հայաստանի «ժողովրդագրական բազմազանության կարևորության», «մարդկանց ազատ տեղաշարժի», «փախստականների վերադարձի իրավունքի» մասին, որոնց ներքո ոչ այլ ինչ է, քան «Հայաստանն առանց հայերի» բանաձևումը, որովհետև քաղաքական հայ նշանակում է հողատեր հայ, իսկ հողատիրության հարցում քաղաքական հայության շահերը բախվում են թուրքական բռնակալության հետ, և այդտեղ աշխարհագրական բնական գործոնների բերումով է, որ Հայաստանի դաշնակիցն են դառնում Ռուսաստանը և Իրանը»,- գրել է Էլբակյանը:


 


 


 


 

Դրական միտումները ՀՀ-ում կշարունակվեն, եթե վարվի նպատակային տնտեսական քաղաքականություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար