Խաչատուրովի կալանավորումը ևս մի նշան, որ դավաճաններն Արցախ հանձնելու ճանապարհին են. կարծիք
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
"Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։
Նստում եթերում 5 ժամ լացում է, որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։ Իմ կարծիքով ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում։
Գրիգորի Խաչատուրովին կալանքի վճիռ կարդացողը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն է։ Համացանցում մի քիչ թե կարդաք սույն պերսոնաժի մասին, կտեսնեք, որ Խաչատուրովի պես գեներալին կալանքի տանելու համար նման մի երևույթ էր պետք։ Բարոյականության գոնե փոքր նշույլներ ունեցող որևէ մեկը երբեք այդ քայլին չէր գնա։ Մարդը պետք է շատ ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի։ Հիմա Մակյանը հենց էն է, ինչ պետք է Նիկոլին ու նիկոլաբարո դատախազին։
Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ տարբեր կալիբրի մակյաններ այնպիսի մի միջավայրում են հայտնվել, որտեղ իրենց ամենակարող ու անպատիժ են զգում։ Ինչ ուզում անում են։ Եվ դա արդեն բոլորիս մեղքն է։ Այն որ Գրիգորի Խաչատուրովն այսօր անազատության մեջ է, հետևանքն է նրա, որ ազգադավ իշխանությունների դեմը չենք առել։ Հանրային այդ լոյալությունը դեռ շատ աղետներ է բերելու մեր ժողովրդի գլխին։ Ու դրա հիմքերն արդեն կան՝ այն միջավայրը, որտեղ մակյանակերպ մակաբույծները հերոս զինվորականի են կալանավորում",- գրել է քաղաքագետը։