23.11.2024
Խաչատուրովի կալանավորումը ևս մի նշան, որ դավաճաններն Արցախ հանձնելու ճանապարհին են. կարծիք
prev Նախորդ նորություն

Чучело гороховое! Շարմազանովն արձագանքել է «մտքի հանճար» Փաշինյանին

Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ՝ Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ նա հնչեցրեց կառավարության նիստում:

«Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են։

ՌԴ -ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են, ավելին Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։

Ու այս իրավիճակում մտքի հանճար Փաշինյանն առաջարկում է ՌԴ-ին նաեւ դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային՝ ՄԱԿ ԱԽ անդամներին։

Ականջը կանչի մեր ուսուցչուհի Գլաֆիրա Կոնստանտինովնայի,որն այս դեպքերում ասում էր՝ «чучело гороховое»»,- գրել է Շարմազանովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց հետևյալը.


«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»: