24.11.2024
Ուորլիքն առաջարկել է վերադարձնել տարածքներ, սակայն Երևանում ու Ստեփանակերտում չեն շտապում քննադատել
prev Նախորդ նորություն

Մշակվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման հիմնական ուղղությունները

Ռեգիոնալ ինտեգրման լոկոմոտիվը եվրասիական տարածաշրջանում ԵԱՏՄ-ն է, որի շրջանակներում ստեղծվել է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժ: Այդ մասին Վերոնայում հայտարարել է ԵԱՏՄ-ի տնտեսական ու ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը:

Նա նշել է, որ 2015թ.-ից միությունում գործում է ծառայությունների միասնական շուկան, ազատականացման փուլում են գտնվում 21 ոլորտում:
Նախարարի խոսքով, ԵԱՏՄ-ի նպատակներից մեկը նաև ֆինանսական միասնական շուկայի գործունեությունն է: 2025թ.-ին նախատեսվում է ավարտին հասցնել ֆինանսական շուկաների ներդաշնակեցման ու վերազգային համակարգող կառույցների ստեղծման գործընթացը:

Նրա խոսքով, ֆինանսական միասնական շուկայի ստեղծումը նոր փուլ է ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ:Նախարարը հավելել է, որ ֆինանսական ինտեգրացիան կնպաստի շուկաների կայունության ամրապնդմանն ու ճգնաժամերի նվազմանը: