28.11.2024
Ո՞վ է Արցախը հանձնում. Սամվել Բաբայան
prev Նախորդ նորություն

Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեք ամիս շրջափակված Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ հումանիտար ճգնաժամի խորանալուն զուգընթաց, անվտանգային սպառնալիքները սրվել են։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հակառակորդը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում՝ այդպիսով փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել արցախցիների նկատմամբ եւ մղել Արցախի իշխանություններին՝ համաձայնելու ադրբեջանական իշխանությունների՝ Ադրբեջանի հետ վերաինտեգրման պահանջին։ Երեկ էլ Ալիեւի աշխատակազմից առաջարկեցին նման օրակարգով հանդիպում ունենալ Բաքվում, սակայն ուշագրավ է, որ մինչեւ երեկո պաշտոնական Ստեփանակերտը չէր արձագանքել այդ առաջարկին, նախագահի մամուլի ծառայությունն էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, որպեսզի ճշտեինք Արցախի իշխանությունների դիրքորոշումը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Սերժ Սարգսյանի մարտի 7-ի վերջին հարցազրույցից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց ծավալուն հոդված՝ փորձելով հերքել վերջինիս հայտարարությունները: Բոլորին է հայտնի, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: Հետաքրքիր է, որ հոդվածում խոսվում է (եւ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը եւս խոսում է) Սերժ Սարգսյանի կողմից ձախողված բանակցային գործընթացի մասին այն դեպքում, երբ 2020 թվականին Կապանում Փաշինյանը հունվարյան ասուլիսում հայտարարեց, թե ցանկացած պահի կարող են վերադառնալ այդ ժառանգությանը, այն է՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքներ, Քելբաջարի եւ Լաչինի հայապատկանություն եւ այլն, եւ այլն: Արցախի մասին վարչապետի իրարամերժ եւ չիրականացված խոստումները բազմաթիվ են: 2016-ի սեպտեմբերի 10-ին նա հայտարարում էր. «Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Այս հայտարարությունից հետո՝ 2022-ի ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այժմ այդպիսի հայտարարությունները կրկին առկա են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին: Երբ ասացինք, որ հարցը նաեւ իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ: Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից եւ այնտեղ է իր գործունեությունը շարունակելու: Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով եւ նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը: Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչեւ հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ եւ հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում: Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն առայժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են, սակայն պարզվում է՝ բավականին խիստ խոսակցություն է եղել ՊԵԿ նախագահի հետ: Իսկ ի՞նչն է եղել Բադասյանի վրա խիստ զայրանալու եւ, ըստ էության, նրան զգուշացնելու պատճառը: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել էլ, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Ի դեպ, երեկ Բադասյանն անձամբ անդրադարձել էր իր ազատման լուրերին եւ ասել. «Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Որտեղի՞ց այդ տեղեկությունը»: Նա նշել է, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում էլ չի գրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր գործունեության շուրջ իրավապահների ակտիվ քննչական գործողությունների հրապարակային դրսեւորումներից հետո դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական իշխանության մոտ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին փորձում է փրկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:  Մյուս թիմակիցները, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի ընկեր, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, լուռ հետեւում են Թորոսյանի շուրջ կատարվող զարգացումներին: Ինչպես հայտնի է, մարտի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը կալնավորվել են, քանի որ պատշաճ չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Տնային կալանքի տակ է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը եւ եւս 8 անձ, որոնք «Մեդլայն» բժշկական կենտրոնի աշխատակիցներ են եւ ունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն առայժմ ազատության մեջ են: 


Վերջիններս եւս մեղադրվում են այն բանի համար, որ կորոնավիրուսային հիվանդության համար պետության կողմից հատկացված ծրագրի շրջանակներում պատշաճ չեն կատարել իրենց պրտականությունները, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է մոտ 120 միլիոն դրամ: Ամենագլխավոր հարցը մնում է մեկը՝ ե՞րբ է նախաքննական մարմինը հասնելու նախկին նախարար Արսեն Թորոսյանին. ի վերջո, նախարարի հրամանն են կատարել աշխատակիցները: Բացի այդ, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում (մոտ 11 ամիս), քան Արսեն Թորոսյանի դեպքում (7 ամիս։) Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինն Արսեն Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցում դեռ չի շտապում, քանի որ այլ ուշագրավ բացահայտումներ էլ են արվել նրա գործունեության մասով՝ այլ դրվագներով: Թե ինչ, կներկայացնենք ավելի ուշ:


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։ ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին եւ իրավապահ համակարգին է քննադատել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչեւ երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի։


«Փաստ» օրաթերթը գրում է. Այսպես կոչված՝ «Քովիդի գործով» նախաձեռնված քրեական վարույթի, ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին պարբերաբար սոցցանցային գրառումներ է անում առողջապահության այդ ժամանակվա նախարար, ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դժգոհում է «չաշխատող» պետական ապարատից, «անհիմն մեղադրանքից», բողոքում, որ «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում», կասկածում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթի անաչառությանը և այլն: Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Թորոսյանին ևս կներգրավեն այդ գործում: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս բավական ինքնավստահ է և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի իրեն կալանավորելու որոշում կայացնել, որովհետև ինքը կարող է և սկսի «խոսել»: Ի դեպ, նա «խոսելու» մասին ակնարկել էր նաև իր հայտարարության մեջ՝ նշելով, որ «հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան»: Մյուս կողմից՝ ըստ իշխանական մեր աղբյուրի, Թորոսյանը վստահ է, որ իրեն ձեռք չեն տա նաև այն պատճառով, որ ինքը կուսակցության ներսում բավական «սոլիդ» թիմ ունի, իսկ ներքին պայթյունը հաստատ Փաշինյանին ձեռնտու չի լինի: Ի հավելում, անկարևոր չէ նշել, որ հենց Թորոսյանն է լինելու Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի, այսինքն, փաստացի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են: Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին: Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաեւ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին եւ պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամեն ինչ արել է, որ իր թիմակիցը համարվող Գեւորգ Սիմոնյանին չկալանավորեն եւ հարուցված քրեական վարույթը սառեցնեն՝ գոնե մինչեւ իր քաղաքապետ ընտրվելը։ Խնդիրն այն է, որ քովիդի շրջանին վերաբերող սկանդալային չարաշահումների գործը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի, ոմանք կարծում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ-ին խայտառակեց՝ բացահայտելով վերջին համագումարում վարչության ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքները: Ըստ այս վարկածի՝ առաջիկայում ձերբակալվելու է նաեւ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, իսկ ոմանք էլ վստահ են, որ Փաշինյանի գլխավոր նպատակն Ավինյանին՝ որպես քաղաքապետի թեկնածուի, չեզոքացնելն է, որին իր պաշտոնի հավակնորդ է համարում։ Այսինքն, այս գործով միանգամից երկու նապաստակ է ուզում խփել․ փոխել ՔՊ քաղաքապետի թեկնածուին՝ առաջ քաշելով Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, եւ ասպարեզից վերացնել իր աթոռի պոտենցիալ հավակնորդին։


Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել էր պարետատուն, իսկ պարետ էր նշանակվել Ավինյանը։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ դեռեւս շաբաթներ առաջ են տեղեկություններ տարածվել, որ Փաշինյանը մտահոգ է Ավինյանի չաճող վարկանիշից եւ նրան ուզում է քաղաքապետի այլ թեկնածուով փոխարինել։ Այս պարագայում ՔՊ էլեկտորատը կարող է էքստազի մեջ ընկնել, որ իրենց Նիկոլը պայքարում է ոչ միայն նախկինների, այլեւ իր թիմի «կոռումպացված», «թալանչի» ներկայացուցիչների դեմ, եւ այս մի մանյովրն էլ ՔՊ-ի օգտին կաշխատի։


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը բավական ուշագրավ ուսումնասիրությունների և եզրահանգումների առիթ է տալիս: Այս անգամ փորձել ենք հասկանալ, թե այդ ցանկի «լավագույն հարյուրյակում» քանի՞սն են արտադրողներ: Նշենք, որ հանքարդյունաբերությունը այս դեպքում նկատի չենք ունեցել՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է և փաստացի միշտ առաջին հորիզոնականում է: 2022 թվականի արդյունքներով՝ նույնպես: Արտադրողները (կրկնում ենք՝ հանքարդյունաբերողներին չհաշված) ընդամենը 14-ն են: Այս «դաշտում» առաջատար կարելի է համարել «Գրանդ» հոլդինգը (գումարած «Մասիս տոբակոն» և «Գրանդ քենդին»): Ոչ ալկոհոլային խմիչքների առաջատարն ու հարյուրյակում իր ոլորտում միակը «Կոկա Կոլա» ընկերությունն է: Ալկոհոլային խմիչքի «դաշտում» Երևանի կոնյակի գործարանն է, «Պեռնո Ռիկարը» և «Երևանի գարեջուր» ընկերությունը: Մսամթերք արտադրողներից վճարած հարկերի գծով առաջատարը «Աթենք» ընկերությունն է, որը հարյուրյակում միակն է իր ոլորտում: Հարյուրի մեջ իր «դաշտում» միակն է նաև «Արարատցեմենտ» ընկերությունը: Ընդհանրական առումով «ալրաղացների» մեջ լավագույն հարյուրյակում են «Բաղրամյան» և «Մոդուս գրանում» ընկերությունները:  Գյուղատնտեսական արտադրության ոլորտում հարյուրյակի մեջ է «Սպայկա» ընկերությունը, որը նաև զբաղվում է արտահանմամբ ու բեռնափոխադրմամբ: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից «100»-ի մեջ նաև «Սիգարոնն» է: Սա բավական խոսուն ցուցանիշ է մեր տնտեսության կառուցվածքի առումով, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 1000 խոշոր հարկատուների առաջատար «հարյուրյակում» հանքարդյունաբերության մի քանի այլ ներկայացուցիչներ են, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող, սպասարկման ոլորտի կազմակերպություններ, բանկեր, ներկրողներ ու նաև ՏՏ ոլորտի կազմակերպություններ:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրաժարական տվեց, նրա փոխարեն նշանակվեց 32-ամյա Անի Բադալյանը, ով վերջերս նշանակված փոխարտգործնախարարի՝ Վահան Կոստանյանի ընկերուհին է։ Նա 2012-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բակալավրիատը, 2013-ին ընդունվել է մագիստրատուրա, իսկ 2014-ից աշխատում է ԱԳՆ-ում։ 2023 թվականի հունվարին նշանակվել է Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ 2 ամիս անց՝ ԱԳՆ մամուլի քարտուղար։ Բադալյանն ամուսնացած չէ։