Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ճարտարապետները քայքայում են Ամերիկայի ազգային անվտանգությունը և ցանկացած մարդ, ով չի տառապում ռուսոֆոբիայով, կարող է դա պարզ տեսնել: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պատմաբան, Պրիստոնյան համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոենը:
Նրա կարծիքով, այն քաղաքական կուրսը, որը որդեգրել են ամերիկյան էլիտաները Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես Ուկրաինայի հակամարտության հետ կապված, միայն վնասներ է հասցնում: Քոենը նշել է, որ եթե Վաշինգտոնը կորցնի կապերը Ռուսաստանի հետ, Մոսկվան ընդմիշտ կհիասթափվի ամերիկյան էլիտաներից և կհրաժարվի համագործակցել միջազգային անվտանգության հարցերում:, փոխանցում է Ռիա-Նովոստին:
Պատմաբանը նշել է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդը՝ նախագահ
Վլադիմիր Պուտինը հստակորեն ընդգծել են իրենց հետաքրքրությունը ԱՄՆ-ի հետ հավասար գործընկերության մեջ դեռևս 2007թ.-ի Մյունհենի համաժողովի ընթացքում:
«Պուտինը ասում է, լսեք, մենք ցանկանում ենք լինել ձեր գործընկերները, մենք դա ցանկանում ենք այն պահից, երբ Գորբաչովը եկավ իշխանության: Մենք հավատում ենք միասնական եվրոպական տան գաղափարին: Սակայն ամեն անգամ, երբ մենք դիմում ենք ձեզ կամ կարծում, որ ձեզ հետ արդեն համաձայնության ենք եկել, դուք՝ ԱՄՆ-ը, սկսում են ձեզ պահել ինչպես հեգեմոն և բոլորը պետք է անեն այնպես, ինչպես դուք եք ասում, եթե նրանք ցանկանում են լինել ձեր կողմում», - նշել է Քոենը:
Նրա խոսքով, 2000-ականների սկզբին առկա էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ներուժ, իսկ Ռուսաստանի նախագահի դեպի մերձեցում ուղղված քայլերին
Ջորջ Բուշ-կրտսերը պատասխանեց ընդլայնելով ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից, որը կազմում է Ռուսաստանի միջուկային անվտանգության հիմքը: Քոենը ամերիկյան նախագահի այդ քայլերը դավաճանություն է որակում և նշում, որ հենց այդ պահին կարող էր վճռորոշ առաջխաղացում գրանցվեր ռուս-ամերիկյան ապագա հարաբերությունների ճարտարապետությունում:
Մինչ այդ,
VERELQ-ը հայտնել էր, որ Տորոնտոյում Munk Debates-ի հանրային քննարկումների ընթացքում ամերիկացի քաղաքագետ Սթիվեն Քոենը նշել էր, որ Վաշինգտոնը պետք է Ռուսաստանի հետ լիարժեք երկխոսության մեջ մտնի, քանի որ Մոսկվային մեկուսացնելու քաղաքականությունը լարվածության օջախների ուժեղացումից բացի ոչինչ չի բերելու: Ըստ քաղաքագետի, գոյություն ունեցող ոչ մի սպառնալիքի հնարավոր չէ է դիմագրավել առանց Ռուսաստանի հետ համագործակցության, անկախ այն հանգամանքից, թե ով է գտնվում Կրեմլում: