25.11.2024
Ամերիկացի քաղաքագետ. Օդեսայի ողբերգությունը ձեռնտու էր Օբամային
prev Նախորդ նորություն

Ամերիկացի քաղաքագետ. Շատ թվով երկրներ երես են թեքում ԱՄՆ-ից

Շատ ավելի մեծ թվով երկրներ երես են թեքում ԱՄՆ-ից և փորձում զերծ պահել իրենց ամերիկյան ազդեցությունից՝ Միացյան Նահանգների շարունակական ռազմական ագրեսիվ քաղաքականության և երկրների ներքին գործերին միջամտելու պատճառով: Այդ մասին Nation of Change-ին հայտնել է ամերիկացի քաղաքագետ Մայքլ Փեյնը:

«Անգամ լինելով խոշորագույն ռազմական տերություն՝ Ամերիկան դժվար թե կարողան ինչ-որ բան անել, եթե ամբողջ աշխարհում ազգերը և ժողովուրդները չցանկանան տեսնել նրա ռազմական ներկայությունը իրենց տարածքներում: Վաշինգտոնի ծայրահեղ ագրեսիվ ռազմական քաղաքականությունից դժգոհների թիվն ավելանում է մեծ տեմպերով»,-նշել է Փեյնը:

Քաղաքագետի կարծիքով, շատ երկրներ դժգոհ են Վաշինգտոնի համաշխարհային ոստիկանի՝ դատավորի, դատախազի դերակատարումից: Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից յուրաքանչյուր նոր պատերազմի վարման ընթացքում ամերիկյան համաշխարհային աշխարհակարգի նկատմամբ վերահսկողությունը թուլանում է:

Նա նշել է, որ գերիշխող ուժի և մնացած աշխարհի միջև աճող անջրպետի մասին կարող է վկայել BRICS-ի՝ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) աճող ազդեցությունը, որը տնտեսական և քաղաքական այլընտրանքային հեռանկարներ է առաջարկում՝ որևէ մեկ պետության կողմից ճնշման բացակայության պարագայում: