22.10.2024
Քոեն. Մերձեցմանն ուղղված Ռուսաստանի քայլերին ԱՄՆ-ն պատասխանեց դավաճանությամբ
prev Նախորդ նորություն

ԵՄ խորհրդարանի պատգամավոր. Պուտինի աշխատանքը հիացմունք է առաջացնում

Եվրոպական խորհրդարանի Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ներկայացուցիչ Դիանա Ջեյմսը Sputnik-ին տված հարցազրույցում նշել է, թե ինչն է իրեն հիացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած աշխատանքում:

«Ես հիանում եմ Պուտինով: Ես հիանում են այն ամենով, ինչը ինքը արել է Ռուսաստանի համար և թե ինչպես է նա կառավարում Ռուսաստանի քաղաքացիներին», - նշել է նա: Հարցազրույցում նա նշել է, որ իրենց կարող է դուր չգալ Պուտինը, սակայն իրականում իրենք հիանում են այն ամենով, ինչ նա արել է Ռուսաստանի համար, այդ թվում գազային ոլորտում, Ռուսաստանի տնտեսության գազային հատվածի համար:

«Նա իր առջև նպատակ է դրել, հասել է այդ նպատակին, նա վայելում է իր ժողովրդի աջակցությունը:Այո, նա ունի իր խնդիրները, ինչպես և համաշխարհային քաղաքական մյուս առաջնորդները»,-նշել է Ջեյմսը: Խոսելով Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների մասին՝ Ջեյմսը նշել է, որ դրանք կրում են ցիկլիկ բնույթ, սակայն նա հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն:

Իր հերթին ամերիկյան International business times հանդեսը նշել է, որ Պուտինը իր կառավարման տարիներին կարողացել է ամրապնդել բանակը, կայունացնել իրավիճակը Կովկասում և բարելավել ազգային տնտեսության ծանր պայմանները:
Բերնար դե Գոլ. Ռուսաստանը միշտ հավասարակշռել է ԱՄՆ-ին
Հաջորդ նորություն next