2.05.2025
Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիր և ԻՍՏԻԳԼԱԼ հեռահառ դիպուկահար հրացան
prev Նախորդ նորություն

Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը:

Փոփոխությունների նախագծում, որով վերջնական ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, ներառված էր նաև իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը, որով սահմանվում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության քրեական պատասխանատվություն, այն է՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ:

Ընդդիմությունը հաղթանակ է տոնում, քանզի ընտրողների ցուցակների հրապարակումը ամրագրվեց նոր օրենսգրքով: Այս կապակցությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անգամ շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն, ինչը Հայաստանում ժողովրդավարության կարևոր հաղթանակ է:
Կարևորը ոչ թե նավթ ու գազ ունենալն է, այլ մարդկանց հնարավորություն ընձեռելը. Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով