23.04.2025
Փորձագետ.ԱՄՆ-ն Վրաստանում ռազմական ֆորպոստ է ստեղծում՝ ՀՀ-ին ՌԴ-ից կտրելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիր և ԻՍՏԻԳԼԱԼ հեռահառ դիպուկահար հրացան

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ:

Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և ԻՍՏԻԳԼԱԼ տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան