26.11.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ.ԱՄՆ-ն Վրաստանում ռազմական ֆորպոստ է ստեղծում՝ ՀՀ-ին ՌԴ-ից կտրելու համար

Ամերիկյան զինվորականները նախատեսում են ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Վրաստանում: Այդ մասին են վկայում պետական գնումների կայքում տեղ գտած տվյալները, համաձայն որի ԱՄՆ-ի ՊՆ-ն իր օգտագործման համար շենքեր է նախատեսում վարձակալել Վրաստանում:

Մոսկվայի պետական համալսարանից փորձագետ Սերգեյ Չերնյախովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը այդ կերպ ցանկանում է ամրապնդել իր դիրքերն ու թուլացնել ՌԴ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, իսկ վրացական քաղաքական էլիտաները երաշխիքներ են ստանում ամերիկյան կառավարությունից ու գումար են վաստակում, փոխանցում է life.ru կայքը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը ռազմական ֆորպոստ է ստեղծում Վրաստանում՝ Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի հարևանությամբ: Նրա խոսքով, ամրապնդվելով Վրաստանում ամերիկացիները ցանկանում են կտրել ՌԴ-ին իր դաշնակից ՀՀ-ից ու ազդել Ադրբեջանի վրա:

Չերնյավսկին հավելել է, որ դա Վրաստանին անհրաժեշտ չէ, այլ անհրաժեշտ է միայն վրացական ղեկավարությանը: