22.04.2025
Ատոմակայանի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
prev Նախորդ նորություն

ՀՀ զինված ուժերում բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոխել անձնակազմի հանդերձանքը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է, իսկ ներկայացման կարգը նախատեսված է վերոհիշյալ նախաորակավորման հայտարարությամբ:


 

Արցախից ևս 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան