25.11.2024
Հանրային քրեական հետապնդում՝ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր պատրաստում, Իրանն օգնեց կանխել․ ԱԳ փոխնախարար

Իրանն օգնեց կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, գրում News.am-ը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ հրահրելու և հայկական կողմին արտատարածքային միջանցք տրամադրելու մղում։


«Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ։ Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր նախապատրաստում, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը», - ասաց Կոստանյանը։


Գործակալությունն իր հերթին նշում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը Իրանի դեմ։ Սակայն Իրանը, ձգտելով իր կողմը գրավել Բաքվին, 2020 թվականի պատերազմի սկզբում աջակցեց Ադրբեջանին՝ առանց հաշվարկելու, թե Ռուսաստանը որքան հեռու թույլ կտա նրան գնալ։


Բաքուն, իր հերթին, օգտվելով Ուկրաինայում ռուսաստանյան զբաղվածությունից և Իրանում ներքին անկարգություններից, ավելի մեծ վարձատրություն էր ուզում, այն է՝ ճանապարհային և երկաթուղային միջանցքներ Սյունիքի մարզով: Միջանցքը կտրելու է Իրանը Հայաստանից՝ նրա միակ քրիստոնյա հարևանից և կարևոր դարպասից դեպի արևմտյան շուկաներ: