Այս պահին լարված իրավիճակ է Մալաթիա տոնավաճառում:
Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Մալաթիա տոնավաճառը փետրվարի 1-ից փակվելու է, քանի որ Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել: Խոսքը 17 խախտման մասին էր, որոնցից 12-ը, տնօրենի հավաստմամբ, վերացվել են: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:
Սակայն Տեսչական մարմինն անողոք գտնվեց և որոշումը չփոխեց: Այսօր առավոտվանից տոնավաճառի աշխատակիցներին չեն թողնում մտնել տարածք,
"32 տարի է այստեղ աշխատում ենք, ո՞ւր գնանք հիմա աշխատենք, ո՞նց հացի փող աշխատենք: Ինչի՞ չեն ընդառաջում. եկան, մեզ ասացին՝ եկեք, ընտրեք մեզ, լավ կապրեք, էս ա՞ լավ ապրելը",- հայտարարում են աշխատակիցները:
Նրանք հայտարարում են, որ իրենց ասվել է գնան ուրիշ տարածքում առևտրով զբաղվեն, բայց որտե՞ղ գնան, վարձի գները այսօր շատ բարձր է, հետևապես իրենց շատ դժվար է լինելու:
"Աչքները տարածքի վրա ա, չգիտեմ՝ ում, բայց հաստատ էս տարածքը մեկը ուզում ա իրանով անի",- հայտարարեց մեկ այլ աշխատակից:
Նշենք, որ այս պահին տոնովաճառի մի խումբ աշխատակիցներ շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ հանդիպում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն պահանջները: Բողոքի ակցիան շարունակվում է: