25.11.2024
Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ-ի կոշտ քննադատությանը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Խելամիտ չի լինի՝ հերթական անգամ բանակցություններից խուսափելը

Փաշինյան- Պուտին հեռախոսազրույցին հետևել է Լավրով- Բայրամով հեռախոսազրույցը: Մոսկվան ևս մեկ անգամ պնդել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


"Խելամիտ չի լինի՝ հերթական անգամ բանակցություններից խուսափելը: Երբ ունես օրակարգ, բանակցությունները մերժելն ադեկվատ չէ",- գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնել էին, որ Լավրովն ու Բայրամովն «ափսոսանք» են հայտնել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել այդ բանակություններին, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի օրակարգի հետ կապված հարցեր։