27.09.2024
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:


Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները:


«Վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով նախագծերի ու բարեփոխումների որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակ նախանշելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 

Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը