23.11.2024
Պաշտոնական մակարդակում սկսվեց ՌԴ-ին` ՀՀ դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը. Գեղամյան
prev Նախորդ նորություն

Նիկոլը, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմամբ, չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում. Շարմազանով

Մեծ հավանականություն կար, որ Ռուսաստանը նպատակ ուներ միջոցներ բերել Հայաստան և ՀԱՊԿ զորավարժության ավարտից հետո դուրս չգալ Հայաստանից՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական նոր հարձակում։ Բայց Նիկոլը, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմամբ, չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ու «տրոյական ձիու» նման ճանապարհ հարթեց թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի, որ ասի, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։

Լավ իմացիր. Ռուսաստանը չիներ 1992-ի մայիսին ու 1993-ի հոկտեմբերին Թուրքիան Հայաստան էր արշավել։
Ռուսաստանի օժանդակությունը եթե չլիներ, դժվար թե մենք ադրբեջանցիներին հաղթեինք։

2020-ի աշնանը Ռուսաստանը չլիներ, դու Արցախը վաղուց էիր փաթեթով Ադրբեջանին հանձնել։

Նիկոլի այս թեզը թուրքական թեզ է,ըստ որի եթե Ռուսաստանը չգար Կովկաս Հայոց ցեղասպանություն էր չէր լինի։
Այ անմեղսունակներ, Ռուսաստանը չլիներ, 20-րդ դարի սկզբում Հայոց պետականություն դժվար վերականգնվեր, իսկ հայերս էլ պետականաստեղծ ազգից վաղուզ վեր էինք ածվել թուրքերի համար առեւտուր անող «տասովշիկների»։

Երեւի Նիկոլի երազանքը հենց դա է եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը»»,- գրել է Շարմազանովը։