23.11.2024
Վահե Ղազարյանի նախարար նշանակվելը խիստ անհաջող է. Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Պաշտոնական մակարդակում սկսվեց ՌԴ-ին` ՀՀ դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը. Գեղամյան

Դե ինչ, պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց Ռուսաստանին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք»: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Դեռ կհասցնեմ նորից խոսել դետալների մասին, բայց շտապեմ ասել, թե որն է լինելու այս գործընթացի վերջաբանը` անկախ այս գործընթացին հավատացող անկեղծ հայերի անկեղծ մղումներից:

Միակ վերջաբանն ունենալու է հետևյալ պարզ հերթականությունը.

1. Բավական կարճ ժամանակահատվածում Հայաստանից դուրս են գալիս ՌԴ զորքերը:

2. Ապա Հայաստանը մնում է լիարժեք մենակ` շրջափակված ոչ միայն բացահայտ թշնամիներով, այլև չունենալով ոչ մի իրական, գետնի վրա օգնություն տվող դաշնակից:

3. Թուրքիան և Ադրբեջանը անվտնագության ապահովման պատրվակով գրեթե անարգել գրավում են Սյունիքի մեծ մասը` Իրանի հետ նախապես փոխզիջումների գնալով (սիրիական տարբերակ):

4. Հայաստանից հայերի արտագաղթի ծավալները մի կողմից, իսկ թյուրքական ներգաղթինը` մյուս, անհնար են դարձնում ներքին դիմադրության կազմակերպումը:

5. Հայաստանը վերածվում է միջազգային տարանցիկ գոտու` սահմանափակված Երևան, Էջմիածին,Սևանի ձախ աձ գծով և թուրք-նատօ-ական հովանու ներքո:

6. Հայկական պետականությունը լավագույն դեպքում պահպանվում է որպես «Երևանի հանրապետություն»:


Համարյա «Սինգապուր»: Նկատի ունեմ մի քաղաքի չափ տարածք ու առանց հայերի: Վատ չի, չէ՞»,- գրել է թուրքագետը: