Վահե Ղազարյանի նախարար նշանակվելը խիստ անհաջող է. Սուրենյանց
Վահե Ղազարյանը նշանակվեց նորաստեղծ ՆԳ նախարար: Այս մարդուն անձամբ չեմ ճանաչում ու ավելորդ է ասել, որ նրա դեմ անձնական ոչինչ չունեմ: Այսուհանդերձ, գործող ոստիկանապետի նախարարական նշանակումը խիստ անհաջող եմ համարում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
"ՆԳՆ ստեղծումը ներկայացվեց՝ որպես համակարգային բարեփոխում, ինչը ենթադրում է, որ կառույցի ղեկին պետք է գտնվեր ռազմավարական մտածողություն, քաղաքական բնավորություն ունեցող մարդ:
Ընտրվեց ճիշտ հակառակ տրամաբանությունը, ինչը բերելու է ռեպրեսիվ մեխանիզմի, մտածողության ուժեղացմանը պետական համակարգում, ըստ էության՝ փրկարար և միգրացիայի ծառայությունները կցվում են ոստիկանությանը",- գրել է նա:
Հիշեցնենք, Վահե Ղազարյանը նախքան ՆԳ նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը: