24.11.2024
Փաշինյանը բացատրել է ՔՊ-ականներին, թե ինչու հենց Վահե Ղազարյանը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ՀՀ առողջապահության նախարարը գտնում է, որ երեխաների սեռը կարող է չճշտված լինել. Զոհրաբյան

Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված»: 


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը:


"2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված 03.11.2022թ. թիվ 74-Ն հրամանը, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» (պատմագրի ձևը):
Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք սյունակ՝ (1)□ իգական, (2) □ արական և (3) □ ՉՃՇՏՎԱԾ (Տես՝ կցված նկարը):


Փաստորեն հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական: Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել:


Այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես: Ի սկզբանե սևեռվել է բնական երևույթներին հակադրվող ինչ որ գործընթացների վրա (ստամբուլյան կոնվենցիա, լանզարոտեի կոնվենցիա, գենդերային ինքնություն, չճշտված սեռ):


Այս թեմաներով օրակարգերը հերթով ու կարգով առաջ են տարվում անկախ եղանակի տեսությունից, շրջափակումից, զոհերի քանակից ու ազգային նվաստացումներից:


Ահա, թե ինչ է լինում, երբ ազգայինը թուլանում է:


Սիրելի հայրենակից, եթե այս տեղեկությունը զայրացնում է, կամ նվազագույնն անհանգստացնում է քեզ, ապա քո ներսի ազգային կայծը դեռ չի մարել", - գրել է նա: