23.11.2024
Հայաստանը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Հայաստանն ապրում է անհանգիստ սպասման մեջ

Սերժ Սարգսյանը 2008 թվականից սկսած երկու անգամ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնն ու չի կարող մնալ նախագահ երրորդ ժամկետում՝ սահմանադրությունը դա արգելում է: Այդ պատճառով տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները ու ՀՀ-ն վերածվում է խորհրդարանական հանրապետության: Այդ մասին հայտարարել է կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

Նա նշել է, որ արդեն վարչապետին ընտրելու է խորհրդարանը, իսկ նոր սահմանադրությամբ վարչապետն իր ձեռքում ունենալու է այն լիազորությունները, որն ուներ նախագահը, փոխանցում է pravda.ru կայքը:

Ըստ Կրիլովի, բոլոր լեգալ կուսակցությունները, որոնք կարող էին մրցակցել նախագահի հետ զտվել են քաղաքական դաշտից: Նա նշել է, որ գործող նախագահի հակառակորդներին մնում է դիմել ուժային մեթոդներին ու Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները դրա առաջին ծիծեռնակներն են: Ըստ նրա՝ հնարավոր է խորհրդարանական ընտրությունները ուղեկցվեն ավելի դրամատիկ սցենարով:

Փորձագետը հավելել է, որ իշխանությունները պետք է խուսափեն այսպիսի զարգացումներից ու զերծ մնան ապակայունացումից, քանզի խորհրդարանական ընտրությունները կարող են ավելի դրամատիկ սցենարով ուղեկցվել:

Իր հերթին փորձագետ Իրինա Ջորբենաձեն նշում է, որ Կարեն Կարապետյանին հրավիրել են Հայաստանի փրկության համար շատ ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական ժամանակահատվածում, երբ երկիրը նախագահական կառավարումից անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Համարվում է, որ Սերժ Սարգսյանը համապատասխան սահմանադրական փոփոխություններն արել է իր համար, քանի որ չէր կարող առաջադրվել երրորդ անգամ: Այժմ այդ անցումային ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը: Եթե ՀՀ-ում սկսվի մայդան, ապա նրա վրա հեշտ կլինի բարդել բոլոր անհաջողությունները:

Սակայն մյուս կողմից ձերբազատվել Կարեն Կարապետյանից խորհրդարանական հանրապետությունում շատ բարդ կլինի, քանի որ գազպրոմյան նախկին չինովնիկն այդ պաշտոնը զբաղեցրել է նաև Մոսկվայի համաձայնությամբ: Եվ եթե ռուսական իշխանությունները Կարապետյանի մեջ տեսնեն ոչ թե ժամանակավոր կադր, այլ առաջին դեմք, ապա ՀՀ-ում կսկսվի միջկլանային թեժ պայքար, փոխանցում է rosbalt.ru կայքը:

«Շատ հնարավոր է, որ Կարապետյանի համար նախատեսված է նախագահի պաշտոնը, ով չի լինի ՀՀ-ի առաջին դեմքը, սակայն կունենա հատուկ լիազորություններ: Դեռևս ՀՀ-ն ապրում է սպասողական վիճակում, որը, սակայն, լավատեսական չէ»,- հավելել է նա: