26.11.2024
ՌԴ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Քաջարան
prev Նախորդ նորություն

Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, ով նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:

Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը:


Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների:


«Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը»:
Nice Matin


«Ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին»:
Operette Theatre Magazine


«Իրական հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար»:
Radio Canada

«Ժյուլ Գրիսոնը, ով կատարում է Լեգենդի երգերը, առանձնանում է իր հազվագյուտ տաղանդով»: