ՌԴ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Քաջարան
Դեկտեմբերի 3-ին, ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալեց ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
""ԶՊՄԿ" ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։
Առաջին կանգառը "ԶՊՄԿ" մշակույթի պալատում էր, երկրորդ կանգառը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնուհետև մարզահամալիրում, որտեղ հյուրերը ծանոթացան համայնքի երեխաների և սաների վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին",- գրել է քաղաքապետը։